Միջազգային

Ուկրաինան շեղվել է ստամբուլյան պայմանավորվածությունից. Լավրով

Ուկրաինան շեղվել է ստամբուլյան պայմանավորվածությունից. Լավրով

Ուկրաինան ներկայացրել է համաձայնագրի նոր նախագիծ, Ռուսաստանում դա դիտարկում են որպես Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից շեղում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Չնայած բոլոր սադրանքներին, ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով մեր համաձայնագրի նախագիծը, որը հստակ և ամբողջությամբ շարադրում է մեր հիմնական դիրքորոշումներն ու պահանջները», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարության բանակցելու անկարողությունը խոսում է բանակցային գործընթացը ձգձգելու և խարխլելու Կիևի ցանկության մասին։

Նրա խոսքով՝ պատճառը Արևմուտքի ցանկությունն է՝ դրդել ուկրաինական կողմին շարունակել ռազմական գործողությունները: «Վաշինգտոնը և նրա դաշնակիցները նախագահ Զելենսկիին դրդում են շարունակել ռազմական գործողությունները», - ասել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական