Միջազգային

ԵՄ-ը կրկին կքննարկի Ռուսաստանի դեմ հնարավոր նավթային էմբարգոն

ԵՄ-ը կրկին կքննարկի Ռուսաստանի դեմ հնարավոր նավթային էմբարգոն

Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն ներառված չէ ԵՄ՝ ներկայումս քննարկվող պատժամիջոցների հինգերորդ փաթեթում, սակայն ԵՄ ԱԳ նախարարները այն կքննարկեն ապրիլի 11-ին։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Նավթի էմբարգոն չի մտնում ներկայիս պատժամիջոցների փաթեթի մեջ, սակայն նախարարները դա կքննարկեն երկուշաբթի օրը»,- ասել է Բորելը։ Մեկնաբանելով այն փաստը, որ չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանները չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շուրջ՝ Բորելը հույս է հայտնել, որ սահմանափակումների այս փաթեթը կարող է ընդունվել «կամ այսօր, կամ վաղը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական