ԱՄՆ Սենատը հավանություն է տվել «Lend-Lease» ծրագիրը վերականգնելու մասին օրինագծին, որը թույլ կտա Վաշինգտոնին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա իր գործողությունների նմանությամբ, բայց ավելի արդյունավետ կերպով, զենք և այլ մատակարարումներ ուղարկել Ուկրաինա՝ ռուսական ռազմական ներխուժմանը հակազդելու համար։ Փաստաթուղթը միաձայն ընդունվել է չորեքշաբթի՝ ապրիլի 6-ի երեկոյան. գրում է ամերիկյան Politico հրատարակությունը։
Ակնկալվում է, որ 2022թ․ Ուկրաինայի ժողովրդավարությանն օգնելու ակտը արագացնելու է կարևոր ռազմական ապրանքների և կենսական նշանակության այլ նյութերի փոխանցումը Ուկրաինա՝ կրճատելով բյուրոկրատական ընթացակարգերը. գրում է Politico-ն։ Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք օրինագիծը հինգշաբթի կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախքան երկու պալատները նույն օրը երկշաբաթյա ընդմիջման կգնան:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված «Lend-lease» ծրագիրը համարվում է նացիստական Գերմանիայի դեմ պայքարի շրջադարձային կետերից մեկը, քանի որ այն դաշնակիցներին թույլ տվեց՝ արագորեն համալրել պաշարներն՝ առանց բարդ ընթացակարգերի. նշում է Politico-ն։