Միջազգային

Մեծ Բրիտանիան սառեցրել է 350 մլրդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները

Մեծ Բրիտանիան սառեցրել է 350 մլրդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները

«Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են 350 միլիարդ դոլարի (321 միլիարդ եվրո) ռուսական ակտիվները: Այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի մինչև շաբաթվա վերջ»,- չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին, Լեհաստան այցի ժամանակ հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը։

Նրա խոսքով՝ 604 միլիարդ դոլարի արժութային պահուստների ավելի քան 60%-ն այլևս հասանելի չէ Մոսկվայի ռեժիմին։ Թրասն ընդգծել է, որ համակարգված պատժամիջոցները ռուսական տնտեսությունը հետ են շպրտում խորհրդային ժամանակաշրջան. «Սակայն մենք կարող ենք և պետք է անենք ավելին», - հավելել է Թրասը՝ կոչ անելով արգելել ռուսական նավերի մուտքը արևմտյան նավահանգիստներ և ռուսական նավթի, ածուխի և գազի ներմուծումը դադարեցնելու հստակ ժամանակացույց սահմանել։

Բացի այդ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի գործընկերներին՝ սահմանափակումներ մտցնել արդյունաբերության ոլորտում, որը համալրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական բյուջեն։ Այս առնչությամբ նա նշել է, որ պետք է պատժամիջոցների ենթարկվի ոսկու արդյունահանումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական