Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղն անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե դա առաջարկեն, բայց դա տեղի չի ունեցել և չի ունենա։
Զելենսկիի խոսքով՝ անվտանգության դաշինքը կարևոր է Ուկրաինայի համար, ինչի մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և այն պետությունների ղեկավարներին, որոնցից կախված է դաշինքին անդամակցելը։ «Եթե վաղը մեզ առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին՝ նորից չխաղալով մեր կյանքի հետ, այլ լրջորեն, մենք կմիանանք: Բայց դա չեղավ, ցավոք, և դա չի լինի։ Հետևաբար, մենք կկառուցենք անվտանգության այն երաշխիքները մեզ համար, որոնք կարող են պաշտպանել մեզ, պաշտպանել կյանքը: Մենք կարող ենք պաշտպանել մեզ, դա արդեն հասկանում ենք: Բայց բոլոր մարդկանց պաշտպանելն ավելի բարդ խնդիր է»,- ասել է Զելենսկին։