Միջազգային

«Խաղաղության հասնելու համար կա մի քանի տարբերակ». Վլադիմիր Զելենսկի

«Խաղաղության հասնելու համար կա մի քանի տարբերակ». Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան այսօր Անվտանգության խորհրդի որոշումների կարիքն ունի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջ:

«Այժմ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշում՝ Ուկրաինայում խաղաղության համար։ Խաղաղության հասնելու համար կա մի քանի տարբերակ՝ կա՛մ հեռացնել Ռուսաստանին որպես ագրեսորի՝ արգելափակելով պատերազմի աղբյուրը, սեփական ագրեսիան, իր իսկ պատերազմը, և հետո անել ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելու համար:

Կամ ցույց տվեք, թե ինչպես կարելի է վերաձևավորվել և աշխատել իսկապես հանուն խաղաղության: Կամ, եթե ձեր ներկայիս ձևաչափն այլընտրանք չունի, և պարզապես ելք չկա, ապա մնում է միայն ինքնալուծարումը։ Ուկրաինան, Եվրոպան, աշխարհը խաղաղության կարիք ունեն»,- հայտարարել է Զելենսկին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական