Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել Է 2,5 միլիոնը: Ապրիլի 5-ին այս տվյալները բերված են Twitter-ում հանրապետության սահմանապահ պահապանության ծառայության Էջում։
«Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Լեհաստան Է ժամանել արդեն 2,5 միլիոն մարդ»,- նշված Է հաղորդագրության մեջ: «Երեկ՝ ապրիլի 4-ին, սահմանապահ պահպանության աշխատակիցները ձեւակերպել են 18,5 հազար ժամանող, ինչը 17 տոկոսով քիչ Է մեկ օր առաջ արձանագրված ցուցանիշների համեմատությամբ (22,3 հազար): Այսօր մինչեւ 07:00-ն 3,8 հազար, աճը՝ 11 տոկոս»,- նշված Է տեքստում: «Փետրվարի 24-ից Լեհաստանից Ուկրաինա Է մեկնել 471 հազար մարդ»,- տեղեկացրել են լեհ սահմանապահները