Լեհաստանը պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը։ Այս մասին երեքշաբթի օրը լեհական հանրային ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։ «Իհարկե, մենք պատրաստ ենք խաղալ այդ դերը։ Եթե նման որոշում կայացվի, ապա մենք չենք խուսափի պատասխանատվությունից»,- հավելել է Յաբլոնսկին։
Նրա խոսքով՝ Լեհաստանն իրեն պատասխանատու է համարում տարածաշրջանի անվտանգության համար։
Ավելի վաղ ռուս-ուկրաինական բանակցություններում Կիևի պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալին ասել էր, որ Ուկրաինան համաձայնել է ամրագրել իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե իրեն տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք բովանդակությամբ և ձևով պետք է նման լինեն ՆԱՏՕ-ի հիմնարար համաձայնագրի 5-րդ հոդվածին։