Միջազգային

ԱՄՆ-ն Կիևին կմատակարարի Switchblade ժամանակակից հակատանկային կամիկաձե անօդաչու սարքեր

ԱՄՆ-ն Կիևին կմատակարարի Switchblade ժամանակակից հակատանկային կամիկաձե անօդաչու սարքեր

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է ձեռք բերել և Ուկրաինա ուղարկել ամերիկյան արտադրության 10 առաջադեմ «Switchblade» կառավարվող հրթիռ՝ տանկերին դիմակայելու և հրետանային դիրքերը ոչնչացնելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային տրամադրել ամերիկյան AeroVironment ընկերության Switchblade 100 հրթիռ՝ որպես ռազմական օգնության նոր փաթեթի մաս։ Հրթիռն ունի երկու տարբերակ՝ Switchblade-300 և Switchblade-600։ Դրանցից առաջինը՝ ավելի թեթևը (2,5 կգ), նախատեսված է անձնակազմին բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու համար, մինչդեռ մոտ 23 կգ կշռող նոր մոդելը օգտագործվում է տանկերն ու զրահամեքենաները ոչնչացնելու համար։ Այն կարող է օդում մնալ 40 րոպե և հաղթահարել մինչև 39 կմ տարածությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական