Միջազգային

Զելենսկին մտադիր է ապրիլի 5-ին ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Զելենսկին մտադիր է ապրիլի 5-ին ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է երեքշաբթի օրը ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ «Ես շարունակում եմ դիմել ամբողջ աշխարհի խորհրդարաններին: Ես երեքշաբթի կդիմեմ կոչով Իսպանիայի խորհրդարանին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին», - նշել է Զելենսկին երեքշաբթի օրը հրապարակված իր տեսաուղերձում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի նախագահի ելույթի նախապատրաստումը CNN-ին հաստատել է ՄԱԿ-ի բրիտանական առաքելության մամուլի քարտուղար Մունգո Վուդիֆիլդը։ Ապրիլին Անվտանգության խորհուրդը նախագահող Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի խոսքով, Զելենսկու ելույթը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 17:00-ին:

Ապրիլի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական