Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ դիվանագիտությունը Ուկրաինայում հակամարտությունը լուծելու գլխավոր ճանապարհը չէ։ Այս տեսակետը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
Նա նաև հավելել է, որ Բուչայի դեպքերից հետո արևմտյան երկրները պետք է Ուկրաինային տրամադրեն անհրաժեշտ բոլոր զինատեսակները։