Միջազգային

Մերկելը ճիշտ Է համարում 2008 թվականին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ չընդունելու որոշումը

Մերկելը ճիշտ Է համարում 2008 թվականին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ չընդունելու որոշումը

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մեկելը ճիշտ Է համարում իր որոշումը 2008 թվականին չպաշտպանել Ուկրաինայի արագացված անդամակցումը ՆԱՏՕ-ին: Ապրիլի 4-ին այդ մասին գերմանական DPA գործակալությանը հայտարարել Է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը:

«Նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանում Է իր որոշումները 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առնչությամբ»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: DPA-ն նշում Է, որ 2008 թվականին Մերկելը եւ այդ պահին Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Նիկոլա Սարկոզին արգելել են Ուկրաինայի արագ ընդունումը ՆԱՏՕ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական