Միջազգային

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են չեղարկել հակառուսական պատժամիջոցները. Բլինքեն

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են չեղարկել հակառուսական պատժամիջոցները. Բլինքեն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման։ Այդ մասին կիրակի օրը ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չեն սահմանվում երբեք չավարտվելու պայմանով: Դրանց նպատակը Ռուսաստանի քաղաքականությունը փոխելն է։ «Եթե բանակցություններն ավարտվեն այնպես, որ պատերազմը դադարեցվի, դա, ի վերջո, կպահանջի պատժամիջոցների վերացում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության մասին հարցին՝ կախված բանակցային գործընթացից։

CNN-ի հետ հարցազրույցում էլ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մշտապես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական