Միջազգային

Ջոնսոնը ծրագրում է համոզել Շոլցին՝ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Times

Ջոնսոնը ծրագրում է համոզել Շոլցին՝ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին համոզել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մեջ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Times-ը։

Գերմանիայի կառավարության ղեկավարի՝ Լոնդոն կատարած այցի ընթացքում Բրիտանիայի վարչապետը Շոլցին կոչ կանի մեծացնել դիվանագիտական, տնտեսական և ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա։ Պարբերականը նշում է, որ այդ քայլը պայմանավորված է Միացյալ Թագավորության մտահոգությամբ, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ Ուկրաինային դրդելու են «կարգավորել հակամարտությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական