Միջազգային

Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու գեներալի զրկել է կոչումից

Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու գեներալի զրկել է կոչումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալական կոչումներից զրկել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ներքին անվտանգության գլխավոր վարչության նախկին պետ Անդրեյ Նաումովին և Խերսոնի շրջանի վարչության նախկին պետ Սերխի Կրիվորուչկոյին։ Այդ մասին նախագահը հինգշաբթի օրը հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է իր Telegram ալիքում։

Զելենսկու խոսքով՝ ինքը ժամանակ չունի՝ բոլոր դավաճանների հետ գործ ունենալու համար, բայց աստիճանաբար բոլորը կպատժվեն, ուստի Խերսոնի շրջանի Սերխի Կրիվորուչկոն և Անդրեյ Նաումովն այլևս գեներալներ չեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական