Միջազգային

Մեծ Բրիտանիան դեմ է որ Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ուկրաինային անհարկի զիջումների մղեն

Մեծ Բրիտանիան դեմ է որ Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ուկրաինային անհարկի զիջումների մղեն

Բրիտանական կառավարությունը մտավախություն ունի, որ Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ցանկանալով որքան հնարավոր է շուտ դադարեցնել պատերազմը, կարող են Ուկրաինային մղել Ռուսաստանին հապճեպ և անհարկի զիջումների գնալ, գրում է բրիտանական Times թերթը։ «Մեր որոշ դաշնակիցներ, հավանաբար, շատ են ցանկանում, որ Վլադիմիր Զելենսկին համաձայնի կարգավորմանը: Եվ մենք կարծում ենք, որ մինչ նման բանակցությունների սկիզբը, Ուկրաինան պետք է հասնի լավագույն ռազմական դիրքերի», ասել է բրիտանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Վարչապետ Բորիս Ջոնսոնն անցած շաբաթավերջին հեռախոսազրույցում Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Պուտինը «ստախոս և շանտաժիստ» է, և որ նա կփորձի «հյուծել ձեզ և ստիպել զիջումների գնալ» բանակցություններում, ըստ Times-ի աղբյուրի։ Ուկրաինայի պատվիրակության անդամները, ինքը Զելենսկին, նույնպես խոսել են այն մասին, որ ռուսները փորձում են օգտագործել բանակցությունները՝ ժամանակ ձգելու և ուժերը վերախմբավորելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական