Մեծ Բրիտանիան և դաշնակիցներն ավելի շատ մահաբեր զենք կուղարկեն Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Նրա խոսքով՝ նոր մատակարարումը կներառի ավելի մեծ հեռահարության հրետանի և ավելի շատ զենիթային հրթիռներ։
«Այսօր Ուկրաինան ավելի շատ մահաբեր օգնություն կստանա։ Մի շարք երկրներ հանդես են եկել կա՛մ նոր գաղափարներով, կա՛մ փողի խոստումներով»,- ասել է նա: