Միջազգային

Թուրքիան մտադիր է Լավրով-Կուլեբա նոր հանդիպում կազմակերպել

Թուրքիան մտադիր է Լավրով-Կուլեբա նոր հանդիպում կազմակերպել

Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «A haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ստամբուլի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս փուլում մենք չենք տեսնում այն արդյունքների իրականացումը, որոնք հայտարարվել են Ստամբուլի հանդիպման ավարտին։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ ավելի բարձր՝ արտգործնախարարների մակարդակով, առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Մենք աշխատում ենք դրա վրա, ես երեկ խոսել եմ այդ թեմայով Լավրովի և Կուլեբայի հետ։ Լավրովը այցով Չինաստանում է, Կուլեբան՝ արևմուտքում»,-ասել է Չավուշօղլուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական