ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Նախագահները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները, հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար հարցերին:
Քննարկվել է նաև գազի մատակարարումների համար ռուբլով վճարման անցումը:
Պուտինը Մակրոնին ներկայացրել է Ուկրաինայում խաղաղ բնակիչներին օգնելու, այդ թվում՝ Մարիուպոլից տարհանելու միջոցառումները։
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Մարիուպոլում ստեղծված բարդ իրավիճակը կարգավորելու համար ուկրաինացի ազգայնական զինյալները պետք է վայր դնեն զենքերը։