Միջազգային

Ռուսաստանը հրաժարվում է Ուկրաինայի «դենացիֆիկացիայից». ի՞նչ սպասել Ստամբուլում

Ռուսաստանը հրաժարվում է Ուկրաինայի «դենացիֆիկացիայից». ի՞նչ սպասել Ստամբուլում

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին նստում են բանակցությունների սեղանի շուրջ, այս անգամ՝ Ստամբուլում, հակամարտության կարգավորման տարբերակները քննարկելու համար։ Ինչպես գրում է Financial Times-ը, Մոսկվան պատրաստ է համաձայնել այդ երկրի անդամակցությանը Եվրամիությանը՝ պայմանով, որ Ուկրաինան ունենա չեզոք կարգավիճակ։ Կիևն, իր հերթին, ըստ նույն աղբյուրների, կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց։ Բաց են մնում Ուկրաինայի արևելքում վիճելի տարածքների և Ղրիմի կարգավիճակի հարցերը։

Ընդունող երկիրը՝ Թուրքիան, հույս ունի պատվիրակություններին ապահովել աշխատանքային օպտիմալ պայմաններով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես հետաքրքրություն է հայտնել ստամբուլյան բանակցային փուլի հաջող ելքով, սակայն նախագահներ Պուտինի և Զելենսկու՝ դեմ առ դեմ հանդիպումը, որի մասին Ուկրաինան բազմիցս խոսել է, վաղաժամ է անվանում։

«Ուկրաինայի ճգնաժամը, ներուկրաինական հակամարտությունն այնքան երկար են հասունացել այս տարիների ընթացքում, որ կուտակվել են հսկայական թվով խնդիրներ, ուստի պարզապես հանդիպում և մտքերի փոխանակում, կարծում եմ, դեռ վաղ է ու չի լինի»,- նշել է Լավրովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության, Դոնբասի ու Ղրիմի կարգավիճակի հարցերը կներկայացվեն համաուկրաինական հանրաքվեի։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական