Միջազգային

«Աբրամովիչը որպես բանակցող է ժամանել Թուրքիա». Էրդողանի խոսնակ

«Աբրամովիչը որպես բանակցող է ժամանել Թուրքիա». Էրդողանի խոսնակ

«Հակառակ դեպքում՝ նա չէր կարողանա մտնել Թուրքիա, ինչպես պատժամիջոցների տակ գտնվող մյուս բոլոր ձեռնարկատերերը»,- ասել է Իբրահիմ Քալինը։

«Գործարար Ռոման Աբրամովիչը Ստամբուլում է՝ որպես Ռուսաստանի կողմից նշանակված բանակցող, այլապես՝ նա չէր կարողանա Թուրքիա մտնել, ինչպես պատժամիջոցների տակ գտնվող մյուս բոլոր ձեռնարկատերերը»․ այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը՝ CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք պատժամիջոցների տակ ոչ ոք չունենք: Աբրամովիչը Թուրքիա է եկել բանակցողների թիմի կազմում: Նա եկել է որպես մեկը, ում նշանակել է Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ որպես բանակցող»,- պնդել է նա: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ Աբրամովիչը մասնակցել է Ուկրաինայի հետ բանակցությունների սկզբնական փուլին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական