«Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի առաջնահերթությունները մնում են անփոփոխ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և անվտանգության երաշխիքներ»,- այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Առջևում բանակցությունների նոր փուլն է, քանի որ մենք խաղաղություն ենք փնտրում: Իրոք, առանց հապաղելու: Ինչպես տեղեկացա, արդեն իսկ Թուրքիայի տարածքում դեմ առ դեմ հանդիպման հնարավորություն և անհրաժեշտություն կա: Սա վատ չէ, սպասենք արդյունքին։ Մեր առաջնահերթությունները հայտնի են՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կասկած չկա, մեր պետության անվտանգության արդյունավետ երաշխիքները պարտադիր են։ Մեր նպատակն էլ ակնհայտ է՝ խաղաղություն և նորմալ կյանքի արագ վերականգնում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը։ Ավելի ուշ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնել է, որ հեռախոսազրույցների ընթացքում Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են պատվիրակությունների հանդիպում կազմակերպել Ստամբուլում։