Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանը բոլորից լավ ճանաչող առաջնորդներից մեկն է»։ «Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում մեր հիմնական քննարկման թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին լավ ճանաչող առաջնորդներից է։ Նրա հարաբերությունները պարոն Պուտինի հետ հայտնի են բոլորին։ Իլհամ Ալիևը այս պատերազմի լավագույն վերլուծաբաններից մեկն է։ Մենք հնարավորություն ունեցանք նրա հետ խոսել այդ մասին բաց ու հստակ»,- նշել է Էրդողանը։