Միջազգային

Եվրամիությունը Ուկրաինայի վերականգնման հիմնադրամ կստեղծի

Եվրամիությունը Ուկրաինայի վերականգնման հիմնադրամ կստեղծի

ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության վստահության հիմնադրամ՝ ռուսական ռազմական գործողության ավարտից հետո երկրի վերականգնումը ֆինանսավորելու համար։ Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ, որի առաջին օրն ավարտվել է Բրյուսելում։

«Հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված ավերածությունները և հսկայական կորուստները՝ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինայի կառավարությանը՝ բավարարելու իր հրատապ կարիքները և, երբ ռուսական հարձակումը դադարեցվի, վերականգնելու ժողովրդավարական Ուկրաինան: Եվրոպական խորհուրդը համաձայնում է ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ և հրավիրում իր միջազգային գործընկերներին՝ մասնակցելու նախապատրաստական ​​աշխատանքների սկսմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Գագաթնաժողովի մասնակիցները Կիևին խոստացել են նաև միջազգային դոնորների համաժողով անցկացնել՝ Լիբիային և Սիրիային օգնություն տրամադրելու նպատակով անցկացվող հերթական համաժողովների նման։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական