Մեծ Բրիտանիան մտադիր է ևս 6000 հրթիռ (այդ թվում՝ հակատանկային) փոխանցել Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 23-ին, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը։
«Այս ճգնաժամից մեկ ամիս անց համաշխարհային հանրությունը պետք է որոշում կայացնի: Մենք կարող ենք կա՛մ վառ պահել Ուկրաինայում ազատության կրակը, կա՛մ ռիսկի դիմել, որ այն հանգչի Եվրոպայում և ողջ աշխարհում», - ասել է Ջոնսոնը: Մեծ Բրիտանիան արդեն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 4000 Javelin և NLAW հակատանկային հրթիռային համակարգեր։
Բացի զենքի մատակարարումից՝ Լոնդոնը մտադիր է 25 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 30 մլն եվրո) հատկացնել՝ ուկրաինացի զինվորականներին աշխատավարձ վճարելու համար։ Եվս 4,1 միլիոն (4,9 միլիոն եվրո) կստանա BBC մեդիա-կորպորացիան։ Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ այդ միջոցները կօգտագործվեն՝ Ռուսաստանում և Ուկրաինայում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։