Միջազգային

«Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները». Շոլց

«Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները». Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շեշտել է, որ բանակցությունների ընթացքում միայն ուկրաինական կողմը կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները։ Շոլցն այս մասին խոսել է «Die Zeit» թերթին չորեքշաբթի օրը տված հարցազրույցում։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ ինքը նաև որոշակի պատկերացում ունի, թե ինչ արդյունք կարող են ունենալ բանակցությունները։ Սակայն նա անպատասխանատու է համարում այս թեմայի հրապարակային շահարկումները։

Ռուս-ուկրաինական բանակցությունները սկսվել են փետրվարի 28-ին։ Մարտի 10-ին թուրքական Անթալիայում՝ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում, կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ներկայումս բանակցությունները շարունակվում են տեսակապերով ու փորձագիտական խմբերի հանդիպումներով։ Ռուսական պատվիրակությունը, թե՛ առցանց, թե՛ դեմ առ դեմ հանդիպումներում, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական