Միջազգային

«Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը ուկրաինական ճգնաժամում». Զելենսկի

«Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը ուկրաինական ճգնաժամում». Զելենսկի

«Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում». երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կողջունենք Սուրբ Աթոռի միջնորդական դերը՝ մարդկային տառապանքին վերջ տալու գործում: Ես շնորհակալություն եմ հայտնում հանուն Ուկրաինայի հնչող աղոթքների համար»,- գրել է Զելենսկին իր Twitter-ում։

Իր հերթին՝ Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշը, Զելենսկու և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի զրույցից հետո, իր Twitter-ում գրել է, որ Պապին սպասում են Ուկրաինայում։

Ֆրանցիսկոսը բազմիցս հանդես է եկել խաղաղության և անհապաղ հրադադարի կոչով։ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա մի քանի նամակ է ստացել, այդ թվում՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից՝ Ուկրաինա գալու հրավերներով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական