Նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել՝ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների և օկուպացված տարածքների շուրջ բանակցություններում փոխզիջումների հետ կապված հարցերով հանրաքվե անցկացնել Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարեց մարտի 21-ին կայացած հեռուստամարաթոնի ժամանակ։ «Բոլոր բանակցային խմբերին բացատրել եմ՝ այս փոփոխությունները կարող են պատմական լինել, և մենք պետք է գնանք հանրաքվեի։
Ժողովուրդը պետք է պատասխանի որոշ հարցերի։ Փոխզիջումներ, բայց ինչպիսի՞ն. դա արդեն զրույցի և փոխըմբռնման հարց է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Ամեն դեպքում, ես պատրաստ եմ ամեն ինչի, եթե այդ ճանապարհը մեր ժողովրդի հետ լինի»,- ասել է Զելենսկին: