Միջազգային

10 միլիոն ուկրաինացի լքել է իր տունը

10 միլիոն ուկրաինացի լքել է իր տունը

Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, 10 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Նրանցից ոմանք նոր են սկսում իրենց հարկադիր ճանապարհորդությունը, ինչպես, օրինակ, Կիևի մոտակայքում գտնվող ուկրաինական Բոբրիկ գյուղից տարհանվածները։ Նրանց հետ մեքենաների շարասյունը ժամանել է Կիևից արևելք ընկած Բրովարի քաղաք։ Ընդհանուր առմամբ, կա մոտ 1600 մարդ, այդ թվում՝ 843 երեխա։ Շատ երեխաներ ժամանում են Լվովի մարզ՝ առանց ծնողների և խնամակալների։

Չեխական մի հասարակական կազմակերպություն նրանցից մի քանիսին վերցրել է Լեհաստանի հետ ցամաքային սահմանի ուկրաինական կողմում՝ Կորչովա-Կրակովեցից: Ժիտոմիրի շրջանի մանկատնից տարհանվել են ավելի քան քառասուն որբեր, այդ թվում՝ երեք ծանր հիվանդ երեխա։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինայից հեռացել է 3,38 մլն մարդ։ Նրանց մեծ մասը փախել է հարևան Լեհաստան, Ռումինիա կամ Մոլդովա։ Գերմանիան ընդունել է ավելի քան 200 հազար ուկրաինացիների։ Այնտեղ՝ վերջերս փակված Բեռլինի Tegel օդանավակայանում, ընդունելության կենտրոն է բացվել հակամարտությունից տուժածների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական