Միջազգային

Ռուս-ուկրաինական բանակցությունները տևել են 1,5 ժամ

Ռուս-ուկրաինական բանակցությունները տևել են 1,5 ժամ

Ուկրաինական խորհրդարանի՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել է, որ հետագայում պատվիրակությունները կհանդիպեն աշխատանքային խմբերի ձևաչափով։ 

Երկուշաբթի օրը մեկուկես ժամ տևեցին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, որից հետո քննարկումը շարունակվեց աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

«Հանդիպումը օնլայն ձևաչափով արդեն եղել է: Ժամը 10:30-ից 12։00-ը պաշտոնական պատվիրակությունն էր: Հետո գնացին աշխատանքային խմբերը: Այսօր մենք աշխատում ենք ողջ օրը»,- Արախամիայի խոսքերն է մեջբերել «Ուկրաինսկայա պրավդան»:

Կիրակի օրը հրատարակությունը հայտնել է, որ մարտի 21-ին նախատեսվում է վերսկսել պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները առցանց կոնֆերանսի ձևաչափով, մինչ այդ՝ փորձագիտական ​​խմբերի մակարդակով աշխատանքները շարունակվում են։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական