Միջազգային

Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Reuters-ը հայտնում է, որ, ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության, մարտի 19-ի կեսգիշերվա դրությամբ Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ, ևս 1 459-ը վիրավորվել է. «Խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է պայթուցիկ նյութերի կիրառման հետևանքով՝ ծանր հրետանի և համազարկային կրակի հրթիռային համակարգերի գնդակոծումներ, հրթիռային և օդային հարվածներ»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը, սակայն, դեռ ի վիճակի չէ ստանալ կամ ստուգել զոհերի մասին տեղեկությունները՝ հատկապես խիստ տուժած քաղաքներից, ինչպես օրինակ՝ Մարիուպոլից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական