Միջազգային

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ կան «փոխզիջումներ», որոնց Ուկրաինան չի կարող գնալ Պուտինի հետ բանակցություններում. «Մեր տարածքային ամբողջականության և մեր ինքնիշխանության հետ կապված փոխզիջումներ չեն կարող լինել, և ուկրաինացի ժողովուրդը խոսել է դրա մասին։ Նրանք ռուս զինվորներին չդիմավորեցին ծաղկեփնջերով, նրանք խիզախորեն ողջունեցին նրանց՝ զենքը ձեռքին»։

Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ զգուշացնելով, որ եթե բանակցությունների որևէ փորձ ձախողվի, դա կարող է նշանակել, որ երկու երկրների միջև պայքարը կհանգեցնի «երրորդ համաշխարհային պատերազմի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական