Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռազմական գործողության տվյալներ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռազմական գործողության տվյալներ

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն ավարտում են «Դոնբաս» նացիոնալիստական գումարտակի ոչնչացման գործողությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Օրվա ընթացքում առաջ ենք շարժվել 12 կիլոմետր, դուրս եկել Նիկոլսկոյեի բնագիծ եւ Դոնեցկի Հանրապետության ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ երեք կողմից շրջափակել Սլադկոյե բնակավայրը։ Ոչնչացվել են 60 գրոհային, նացիոնալիստների երկու տանկ, հետեւակի երեք զրահամեքենա, դաշտային վեց հրանոթ եւ ականանետեր։ Ներկայում մարտ է մղվում գրոհայինների մնացորդների եւ ուկրաինական զորքերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների դեմ՝ Սլադկոյե, Նովոուկրաինկա եւ Շախտյորսկոյե բնակավայրերի համար»,- ասել է Կոնաշենկովը։

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրում ոչնչացրել են ուկրաինական 89 ռազմական օբյեկտ։ Հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է 214 անօդաչու թռչող սարք, 1 483 տանկ եւ զրահապատ մարտական այլ մեքենաներ»։ Ըստ նրա՝ ոչնչացվել են ուկրաինական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 150 սարք, 584 դաշտային հրանոթ եւ ականանետ, 1 279 միավոր հատուկ ռազմական ավտոտեխնիկա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական