Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկին կդառնան Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ, ասվում է մրցանակի կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությունում։ Նախաձեռնությամբ հանդես են եկել եվրոպացի նախկին ու ներկա քաղաքական գործիչները։
«Պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո» եվրոպացի քաղաքական գործիչները հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգելու անհրաժեշտության մասին։ «Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տներին սպառնում են ռմբակոծությունները և զավթիչի բանակը: Մենք վկա ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախության, որը դեմ է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին: Ժամանակն է ցույց տալու ժողովրդին և Ուկրաինային, որ աշխարհն իրենց կողքին է», - ասել են Նոբելյան մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Հայտարարությունը ստորագրել է 36 քաղաքական գործիչ՝ մեծ մասը Նիդեռլանդներից, հաղորդում է Radar Armenia-ն։