Միջազգային

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 բանկերի նկատմամբ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 բանկերի նկատմամբ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 բանկերի և պետական ​​կառույցների դեմ։ Այդ մասին նշվում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնի հայտարարության մեջ։

«Այսօրվա ցուցակը ներառում է Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը և ՌԴ ֆինանսների նախարարությունը: Պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներառումից հետո Ավստրալիան այժմ թիրախավորում է բոլոր ռուսական պետական ​​կառույցները, որոնք պատասխանատու են Ռուսաստանի սուվերեն պարտքի թողարկման և կառավարման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Փեյնը հայտարարել է նաև նոր պատժամիջոցների մասին ռուս գործարարներ Վիկտոր Վեկսելբերգի և «Ռուսալ» ալյումինե ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկայի նկատմամբ, որին պատկանում է ավստրալիական Queensland Alumina ընկերության 20 տոկոսը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական