Միջազգային

Իսպանիայում կալանավորել են ռուս օլիգարխի զբոսանավը

Իսպանիայում կալանավորել են ռուս օլիգարխի զբոսանավը

Իսպանիայի իշխանությունները Բարսելոնայի նավահանգստում կալանել են զբոսանավ, որը ենթադրաբար կապված է ռուս օլիգարխներից մեկի հետ։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ 140 միլիոն դոլար արժողությամբ նավը կարող է հետագայում ձերբակալվել: Հաղորդվում է, որ սա Իսպանիայում ռուսական գույքի կալանքի առաջին դեպքն է՝ նոր պատժամիջոցների ներդրումից հետո։

Reuters-ի փոխանցմամբ՝ խոսքը «Վալերիա» զբոսանավի մասին է։ Այս 85 մետրանոց նավը պատկանում է «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովին, գրանցված է նրա խորթ դստեր անունով և նավարկում է Կարիբյան Սենտ Վինսենտ և Գրենադիններ երկրի դրոշի ներքո։ Բարսելոնայում զբոսանավը վերանորոգման փուլում էր փետրվարի սկզբից։ Չեմեզովը ԱՄՆ պատժամիջոցների տակ էր հայտնվել դեռևս 2014թ.։ Այժմ «սև ցուցակում» են նաև նրա ընտանիքի անդամները։

Փետրվարի վերջից արևմտյան երկրները որոշել են ուշադրություն դարձնել արտասահմանում ռուս օլիգարխների ունեցվածքին։ Այսպիսով, երկու շաբաթ առաջ Ֆրանսիայում կալանավորվել էր զբոսանավ, որը կապված է «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինի հետ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական