Միջազգային

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բարդացնում են համաշխարհային տնտեսության վերականգնումը. Չինաստանի ԱԳՆ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բարդացնում են համաշխարհային տնտեսության վերականգնումը. Չինաստանի ԱԳՆ

«Հակառուսական պատժամիջոցների էսկալացիան բարդացնում է համաշխարհային տնտեսության վերականգնման դժվարին գործընթացը». այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրայի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։

«Ներկայումս ԱՄՆ-ն և Եվրոպան անդադար մեծացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Համաշխարհային տնտեսության դժվարին վերականգնման համար նման է վերքի վրա աղ ցանելու։ Բացի դա՝ անհիմն վնաս է հասցվում բոլոր երկրների բնակիչների բարեկեցությանը», - նախարարի խոսքերը փոխանցում է ԱԳՆ կայքը:

Վան Ին նաև հույս է հայտնել, որ «կողմերը կարող են ավելի շատ ջանք գործադրել՝ խաղաղ բանակցությունները խթանելու համար, և ոչ՝ հակառակը». «Միջազգային հանրությունը հուսով է, որ կողմերը կհասնեն շուտափույթ հրադադարի, իրավիճակի մեղմացման, խաղաղ բնակչության շրջանում զոհերի կանխարգելման։ Սա նույնպես համահունչ է չինական կողմի հույսերին ու ակնկալիքներին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական