Radar Armenia-ն հաղորդում է, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Այս մասին Twitter-ում գրառում է արել ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական էջը։ Վերականգնման մասին ուկրաինական կողմն է ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել։
Զեկույցում ասվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատվել էր այն բանից հետո, երբ «օկուպացիոն ուժերի կողմից էլեկտրամատակարարման հաղորդալարերը վնասվել էին»։
Մարտի 9-ի ռազմական գործողությունների հետևանքով Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել էր։ Հիշեցնենք՝ ատոմակայանի բոլոր օբյեկտները, որոնք գտնվում են օտարման գոտում, վերահսկողության տակ են վերցվել ՌԴ զինված ուժերի կողմից։