Միջազգային

ԵՄ-ում ուզում են 50 հզ․ եվրոյից թանկ ավտոմեքենաների՝ Ռուսաստան արտահանման արգելք դնել

ԵՄ-ում ուզում են 50 հզ․ եվրոյից թանկ ավտոմեքենաների՝ Ռուսաստան արտահանման արգելք դնել

Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում դիտարկում է Ռուսաստան 50 հազար եվրոյից ավել արժեցող մեքենաների արտահանումն արգելելու հնարավորությունը․ հայտնել է Bloomberg-ը։

«Առաջարկվող արգելքը կտարածվի մի քանի եվրոպական ավտոմոբիլային ապրանքանիշերի մոդելների վրա, այդ թվում՝ Audi, BMW, Mercedes, Ferrari և Porsche», - հայտնում է գործակալությունը:

Այդ միջոցը կտարածվի նաև նավակների, ինքնաթիռների, բազկաթոռների և մոտ 5 հզ․ եվրո արժողությամբ մոտոցիկլետների վրա։

Նախօրեին ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն կարող է համաձայնեցնել Ռուսաստանի դեմ Բրյուսելի պատժամիջոցների չորրորդ փաթեթը։

Հաղորդվում է, որ ԵՄ-ի նոր պատժամիջոցները կներառեն բարենպաստ ազգի կարգավիճակի վերացում, միջոցներ ռուսական էլիտայի դեմ, կրիպտո-ակտիվների հասանելիության և այլ սահմանափակումներ։

Financial Times-ը նշում է, որ պատժամիջոցներ են դիտարկվում նաև Ռուսաստանի պետական ​​ձեռնարկությունների դեմ, որոնք դեռևս չեն հայտնվել սև ցուցակում, օրինակ՝ ավիացիայի և նավաշինության ոլորտում։ Դիվանագիտական ​​երկու աղբյուրներ ասել են, որ տարբերակներ են ուսումնասիրվում՝ Ռուսաստանից երկաթի և պողպատի արտադրանքի ներմուծումն արգելելու, Ռուսաստանի էներգետիկ ոլորտում նոր ներդրումներն արգելելու և դեպի Ռուսաստան շքեղ ապրանքների արտահանումն արգելելու համար:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական