Միջազգային

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են մոտ 180 օտարերկրյա վարձկանների

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են մոտ 180 օտարերկրյա վարձկանների

Ռուսաստանի զինված ուժերի՝ Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոններին հասցված հարվածի արդյունքում ոչնչացվել է մոտ 180 օտարերկրյա վարձկան և զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հեռահար զինատեսակներով ռուսական զինված ուժերը գրոհել են Ուկրաինայի Զինված ուժերի ուսումնական կենտրոնները Ստարիչի գյուղում և Յավորովսկի զորավարժարանում: Գրոհի արդյունքում ոչնչացվել է մոտ 180 օտարերկրյա վարձկաններ: Այս հաստատություններում կային օտարերկրյա վարձկանների պատրաստման և մարտական ​​համակարգման կետեր, ինչպես նաև բազա, որտեղ պահվում էին Արևմտյան երկրների կողմից Կիևին մատակարարված զենքն ու ռազմական տեխնիկան»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական