Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանումը․ Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանումը․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանումը՝ Մարիուպոլից քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանելու և քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է իր տեսաուղերձի ընթացքում:

«Ուկրաինական զորքերը երաշխավորում են լիակատար լռություն ողջ երթուղու երկայնքով, որպեսզի Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր, դեղամիջոցներ, իսկ Մարիուպոլի խաղաղ բնակիչները կարողանան մեկնել անվտանգ տարածք»,- ասել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական