Միջազգային

Ընկերությունների ակտիվների բռնագրավումը Ռուսաստանը ետ կշպրտի դեպի 1917թ.

Ընկերությունների ակտիվների բռնագրավումը Ռուսաստանը ետ կշպրտի դեպի 1917թ.

«Այն ձեռնարկությունների ունեցվածքի բռնագրավման հարցին, որոնք հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին, պետք է շատ ուշադիր մոտենալ», - հայտարարել է «Նորիլսկի նիկելի» ղեկավար Վլադիմիր Պոտանինը։ «Սա մեզ կտանի հարյուր տարի հետ՝ 1917թ․, և նման քայլի հետևանքները՝ ներդրողների կողմից Ռուսաստանի նկատմամբ գլոբալ անվստահությունը, մենք կզգանք շատ տասնամյակներ»: Պոտանինի մատուցմամբ՝ «բազմաթիվ ընկերությունների՝ Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու որոշումը ինչ-որ չափով զգացմունքային բնույթ ունի և կարող էր ընդունվել՝ արտերկրի հասարակական կարծիքի կողմից նրանց վրա աննախադեպ ճնշման արդյունքում: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, նրանք կվերադառնան»։

Ըստ Պոտանինի՝ ավելի համարժեք միջոց է Տնտեսական զարգացման նախարարության առաջարկը՝ նման ձեռնարկություններում ներդնել արտաքին կառավարում։ «Սա թույլ կտա սեփականատերերին՝ պահպանել իրենց ունեցվածքը, իսկ ընկերություններին՝ խուսափել փլուզումից, շարունակել արտադրությունն ու գումար վճարել աշխատակիցներին»:

«Սահմանափակումներին ի պատասխան՝ Ռուսաստանի տնտեսական միջոցները պետք է լինեն պրագմատիկ և ուղղված լինեն շուկաներում դիրքերը պահպանելուն», - կարծում է «Նորիլսկ Նիկելի» ղեկավարը։ «Շատ կարևոր եմ համարում, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի տնտեսական արձագանքման միջոցները լինեն կշռադատված, պրագմատիկ և ներքին տնտեսության համար լրացուցիչ դժվարությունների չհանգեցնեն: Համաշխարհային շուկաներում հիմնականում իռացիոնալ և հիստերիկ իրադարձությունների ֆոնին պետք է ամուր և հանգիստ տեսք ունենալ, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե դուռը շրխկացնելուն, այլ մեր տնտեսական դիրքերը պահպանելուն՝ այն շուկաներում, որոնց մենք այսքան ժամանակ տիրապետում ենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական