Արտգործնախարարները քննարկել են նաև ընթացիկ դիվանագիտական աշխատանքներն՝ ուղղված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական գործողության դադարեցմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները խոսել են Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համակարգված ջանքերի մասին։ Նրանք քննարկել են նաև ընթացիկ դիվանագիտական աշխատանքները, որոնք ուղղված են Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության դադարեցմանը։