Միջազգային

ԵՄ-ն աստիճանաբար կհրաժարվի ՌԴ-ից նավթից, գազից ու ածուխից

ԵՄ-ն աստիճանաբար կհրաժարվի ՌԴ-ից նավթից, գազից ու ածուխից

Փորձագետները նշում են, որ մարտի 10-11-ին Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հիմնական թեզերը վերաբերելու են ԵՄ էներգետիկ անվտանգությանը։ 

Դրանք են.

  • ԵՄ-ն աստիճանաբար կհրաժարվի ՌԴ-ից նավթի, գազի ու ածուխի ձեռքբերումից։
  • ԵՄ-ն կտրուկ կավելացնի պաշտպանական/անվտանգային ծախսերը, կդառնա ավելի անկախ միկրոպրոցեսորների, դեղագործական ապրանքների արտադրության հարցում:
  • Գագաթնաժողովի մասնակիցները կաջակցեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն արագացված կերպով ընդունման հավանականությունը քիչ է։
  • ԵՄ առաջնորդներն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային չեն առաջարկի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական