Միջազգային

Մեծ Բրիտանիան արգելել է ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան

Մեծ Բրիտանիան արգելել է ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Մոսկվայի սանձազերծած պատերազմի պատճառով ավիացիոն ու տիեզերական արտադրանքի ու տեխնոլոգիաների՝ դեպի Ռուսաստան արտահանման արգելքի մասին։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության՝ չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ բրիտանական ապահովագրողներին կարգելվի ծառայություններ մատուցել տնտեսության այլ հատվածներում գործող ռուս գործընկերներին։ Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ն նշել է, որ ինքը նույնպես «չեղարկում է գոյություն ունեցող պոլիսների ծածկույթը», ինչի հետևանքով Մեծ Բրիտանիայի ապահովագրական ընկերությունները չեն կարողանա փոխհատուցում վճարել՝ արդեն կնքած պայմանագրերով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական