Միջազգային

ԱՄՆ-ն խոստովանել է, որ Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաներ կան

ԱՄՆ-ն խոստովանել է, որ Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաներ կան

Միացյալ Նահանգները անհանգստացած է, որ Ռուսաստանը կարող է ձեռք բերել Ուկրաինայում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների նյութերը, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Ուկրաինայում իսկապես կան օբյեկտներ կենսաբանական հետազոտությունների իրականացման համար, մենք հիմա բավական անհանգստացած ենք, որ ռուսական ուժերը կարող են ստանալ դրանց վերահսկողությունը»,- ասել է նա ուկրաինական խնդրի շուրջ Սենատի լսումների ժամանակ։

Նա նշել է, որ այդ անհանգստությունից ելնելով՝ Միացյալ Նահանգներն այժմ աշխատում է ուկրաինացիների հետ՝ փորձելով հնարավորինս կանխել այդ հետազոտություններին վերաբերող ցանկացած նյութի հայտնվելը ռուսական զորքերի ձեռքերում։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում, Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում,  գործում է 30 կենսալաբորատորիա, որոնք գործ են ունեցել վտանգավոր վարակների հարուցիչների հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական