Միջազգային

Ֆրանսիան համաշխարհային սով Է կանխատեսել

Ֆրանսիան համաշխարհային սով Է կանխատեսել

Ուկրաինական պատերազմը սպառնում Է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այդ մասին գրում Է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին: «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի արտահանումից»,-պարզաբանել Է նա:

Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նաև անասնակերի սակավության վրա: Այնպիսի պետություններ, ինչպիսիք են Քաթարը, Ռուանդան, Ղրղզստանն ու Եգիպտոսը, 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից այն դեպքում, երբ Թուրքիան կախված Է 70 տոկոսով: Այդ կապակցությամբ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ Է արել քայլեր ձեռնարկել առաջիկա մեկուկես տարում պարենային ճգնաժամից խուսափելու նպատակով:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական