ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ չեն կիրառի ռուսական ուրանի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այս ամենը բավական հատկանշական է հատկապես բազմաթիվ ծառայությունների ու մատակարարումների պատժամիջոցների ու սահմանափակումների ֆոնին, երբ ռուսական տնտեսությունը կանգնում է կործանարար զսպումների ու պատժամիջոցների առջև։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ատոմակայանների համար անհրաժեշտ ուրանի մոտավորապես կեսը ստացվում է ՌԴ-ից, Ղազախստանից, Ուզբեկստանից: