Միջազգային

Բալթյան երկրները որոշել են հրաժարվել ռուսական էլեկտրաէներգիայից

Բալթյան երկրները որոշել են հրաժարվել ռուսական էլեկտրաէներգիայից

«Լատվիան, Լիտվան և Էստոնիան որոշել են մինչև 2025-ը անջատվել ռուսական էլեկտրացանցից և սինխրոնիզացվել եվրոպականի հետ», - հաղորդում է լատվիական LSM ռադիո և հեռուստահարթակը։ Բալթյան երկրները, Լեհաստանը և Եվրահանձնաժողովը 2018թ․ համաձայնագիր են ստորագրել՝ համաժամեցնելու Լիտվան, Լատվիան և Էստոնիան եվրոպական էլեկտրացանցերի հետ։ Մինչև 2025-ը երեք երկրներ պետք է դուրս գան BRELL էներգետիկ օղակից (Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա) և միանան եվրոպական էներգահամակարգին։ Համաձայնագիրը հնարավորություն էր տալիս այդ երկրներին՝ էներգետիկ անկախություն ստանալ ՌԴ-ից։


Հարթակի տվյալներով՝ Լատվիայի Էկոնոմիկայի նախարարը աջակցություն է խնդրել Եվրամիությունից՝ ռուսական էլեկտրամատակարարումը դադարեցնելու որոշումը արագացնելու համար։ Լատվիայի Էկոնոմիկայի նախարարության խորհրդարանական քարտուղարի խոսքերով՝ լրացուցիչ միջոցներ կպահանջվեն վաղաժամկետ անջատման համար, սակայն, նույնիսկ այժմ, նման միջոցը կապահովի էլեկտրամատակարարման ավելի բարձր անվտանգություն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական