Միջազգային

Զելենսկին Լիտվայի նախագահի հետ համաձայնեցրել է ԵՄ-ին անդամակցության քայլերը

Զելենսկին Լիտվայի նախագահի հետ համաձայնեցրել է ԵՄ-ին անդամակցության քայլերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ պայմանավորվել է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերի շուրջ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում:

«Ես Գիտանաս Նաուսեդային ներկայացրեցի  Ուկրաինայի ներկայիս ռազմական և հումանիտար իրավիճակը: Մենք նաև պայմանավորվեցինք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետագա քայլերի մասին: Մենք զգում ենք Լիտվայի աջակցությունը», - գրել է Զելենսկին:

Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը սատարել  է Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհող բանաձևին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական